Loading...
Պաշտոնական

Ծառայության պատվիրակությունը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին

15.05.2023
Ծառայության պատվիրակությունը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ու Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով մայիսի 11-12-ը Լյուքսեմբուրգում մասնակցել են Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին։

Նիստի ժամանակ  քննարկվել են հարկադիր կատարողի մասնագիտական պահանջների և վարքագծի կանոնների վերաբերյալ համընդհանուր կանոնագրքի, հարկադիր աճուրդի վերաբերյալ ուղեցույցի ընդունման անհրաժեշտության առնչվող հարցերը, առաջարկվել է լրացումներ կատարել թվային արժեքների բռնագանձման վերաբերյալ գործող կանոնագրքում՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց բռնագանձումը պրակտիկորեն կիրառելի դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։

Արսեն Մնացականյանն ու Գոհար Մկրտչյանը մասնակցել են նաև Միության անդամ պետությունների օրենսդրական դաշտի կատարելագործման և հարկադիր կատարողի դերի բարձրացման թեմաներով կլոր սեղան քննարկումներին։

Գոհար Մկրտչյանը ներկայացրել է տարվա ընթացքում Ծառայության արձանագրած հաջողությունները, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող հարկադիր կատարման ոլորտում իրականացված բարեփոխումները և էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ոլորտում Ծառայության լավագույն փորձը։

Նիստի շրջանակներում Գլխավոր հարկադիր կատարողն առանձին հանդիպումներ է ունեցել Միության նախագահ Մարկ Շմիցի և գործընկեր այլ կառույցների ղեկավարների հետ։