060713595
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով ձևավորել է #Քո_Արգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ:
Այսուհետ օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․
#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 060713595 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։
Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 88-19 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։
Քաղաքացին իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներին, կիրառված բոլոր արգելանքներին կարող է ծանոթանալ գրանցվելով՝ կայքի Անձնական գրասենյակ հարթակում։
060713595
cabinet.harkadir.am
060713595
cabinet.harkadir.am