ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ու ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովը այսօր այցելելն են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանց դիմավորել է և ուղեկցել հուշահամալիր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նրանք ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում, իրականացրել ծառատունկ։