Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակը Շոտլանդիայում մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին

20.05.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակը Շոտլանդիայում մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին
Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նախագահ Մարկ Շմիցի հրավերով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը մայիսի 19-20-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում մասնակցել է ԴԿՄՄ մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին, ինչպես նաև Շոտլանդիայի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող Ազգային պալատի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նիստի ժամանակ ներկայացվել են Միության կիսամյակային հաշվետվությունը, տարբեր երկրների ձեռքբերումները հատկապես թվային արժեքների բռնագանձման գործընթացում։ Քննարկվել են նաև թվային արժեքների բռնագանձման վերաբերյալ նոր օրենսգրքին և անդամ պետություններում ներպետական օրենսդրության մշակման ժամանակ դրա իմպլեմենտացմանն առնչվող հարցերը։
Ծառայության անունից Գոհար Մկրտչյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԴԿՄՄ նախագահ Մարկ Շմիցի և Վրաստանի Հարկադիր կատարման ազգային բյուրոյի նորանշանակ նախագահ Միրիան Խարաբաձեի հետ։
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարում ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից։ 1952 թվականին ձևավորված Միությանն այսօր անդամակցում է 90-ից ավել պետություն։