Loading...
Պաշտոնական

Հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2021
Հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Աշոտ Ավագյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գևորգ Պողոսյանը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակությամբ այցելել են Գյումրի։

Նրանք  Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների հետ ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված զոհերի հիշատակն անմահացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին: