Loading...
Պաշտոնական

Հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

07.12.2022
Հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ՀԿԱԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Աշոտ Ավագյանն այցելել է Գյումրի։
 
Ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների հետ նա ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված զոհերի հիշատակն անմահացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին: