«ԶԼՄ էթիկա և օրենսդրություն» դասընթացի շրջանակում ապագա լրագրողների հետ հանդիպմանը Վ. Մելիքբեկյանը խոսել է երեխայի տեսակցության կատարողական վարույթների շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների առանձնահատկությունների, հանդիպող դժվարությունների, լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատանքի կազմակերպման կարևորության մասին։
Նրա խոսքով՝ այս տեսակ կատարողական վարույթներում երեխայի լավագույն շահով առաջնորդվելն ամենակարևորն է։ «Երեխաների մասին հրապարակումներում հաճախ ուղղակի վերապատմվում է տեղի ունեցածը՝ երբեմն առանց հաշվի առնելու հետևանքները, այն հոգեբանական կողմը, որ այդ երեխաներն իրենց հարազատ միջավայրում կարող են էլ ավելի խոցելի դառնալ։ Ամենաբարդ խնդիրների հանրային իրազեկման համար էլ անհրաժեշտ են երևույթի մասին ձեր օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները»։
Թեմայի շուրջ ուսանողների և բանախոսի միջև ծավալվել է հետաքրքիր հարց ու պատասխան։