Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամփոփիչ նիստին

21.11.2025
Գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամփոփիչ նիստին

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և տեղակալ Վահե Մովսիսյանը Դատական կատարողների միջազգային միٳթյան նախագահ Մարկ Շմիտցի հրավերով նոյմեբերի 20-21-ը Փարիզում մասնակցել են  Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամփոփիչ նիստին։
Օրակարգի համաձայն՝  միության անդամ պետությունների մասնակցությամբ քննարկվել են 2016թ․ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման համաշխարհային օրենսգրքի» կարգավորումներին վերաբերող  մի շարք հարցեր։ Ներկայացվել են նաև Միության հաշվետվությունները, անդամ պետությունների հարկադիր կատարման ոլորտի լավագույն փորձը։
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից։