ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Արգիշտի Քյարամյանին
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։
Ձևավորման օրվանից՝ Քննչական կոմիտեն իր առանցքային դերն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացքում։ Կառույցի դերը առանձնապես կարևոր է օրինականության ամրապնդման, այդ թվում ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում:
Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ, համակարգի նվիրյալ աշխատակիցների բարեխիղճ և հետևողական աշխատանքի շնորհիվ Կոմիտեն շարունակելու է նորանոր հաջողություններ գրանցել օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ միաժամանակ ապահովելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդրումը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, ուժ, վճռականություն և արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ժողովրդի:
Գլխավոր հարկադիր կատարող
Արսեն Մնացականյան