Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2024
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ,

Ոստիկանության գեներալ-մայոր

Պարոն Արամ Հովհաննիսյանին

Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայության 106-ամյակի կապակցությամբ:

Ձեր ղեկավարած կառույցը՝ որպես հատուկ ծառայություն իրականացնող պետական մարմին, կարևոր դեր ունի  Հայաստանի Հանրապետությունում օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության գործում։

Ոստիկանի ամենօրյա աշխատանքը բարդ է ու պատասխանատու։ Վստահ եմ՝ Ձեր հետևողականության, մասնագիտական փորձի, Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շնորհիվ՝ պատվով կիրականացնեք օրենքով Ոստիկանությանը վերապահված գործառույթները, կհաղթահարեք ցանկացած մարտահրավեր։

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՆԳՆ Ոստիկանության միջև տարիների համագործակցությունը հաստատուն է, հաջողված։ Համոզված եմ, որ մեր գերատեսչությունների միջև երկկողմ ակտիվ համագործակցությունը կլինի շարունակական և արգասաբեր՝ հօգուտ մեր քաղաքացիների իրավունքների իրացման և շահերի պաշտպանության։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

Գլխավոր հարկադիր կատարող

Արսեն Մնացականյան