Տեղեկացնում ենք, որ 13.07.2020 թվականին ժամը 12:52-ից 13:24-ն ընկած ժամանակահատվածում հարկադիր էլեկտրոնային աճուրդի կայքի գերծանրաբեռնվածության պատճառով առաջացել է տեխնիկական խափանում, և աճուրդի մասնակիցների համար անհնար է դարձել էլեկտրոնային աճուրդին մասնակցելը և գնային առաջարկներ կատարելը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կայքի խափանման հետևանքով որոշ ժամանակ անհնար է եղել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածով սահմանված հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքի ապահովումը և աճուրդի բոլոր մասնակիցների միջև հավասարության սկզբունքի պահպանումը՝ Ծառայությունը կիրականացնի կրկնաճուրդ՝ խափանման ժամանակահատվածում ավարտված այն աճուրդների համար, որոնցով ստացվել են գնային առաջարկներ։ Կրկնաճուրդը կիրականացվի վերջին աճուրդի մեկնարկային գնով, լոտերի փոխված համարներով։
Աճուրդի մասնակիցների վճարած գումարները կվերադարձվեն սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օրը՝ 13:24-ից հետո, ավարտված լոտերի վաճառքը համարվում է կայացած:
Մասնակիցները կրկնաճուրդի մեկնարկին կարող են հետևել https://harkadir.ajurd.am/, www.ajurd.am կայքում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-34-17-00 կամ 060-713-438 հեռախոսահամարներով։