Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնում 1 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.5-Ա/Հ/կ-1), Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումերի բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.6-Ա/Հ/կ-12), Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.8-Ա/Հ/կ-7), Սյունիքի մարզային բաժնում 1 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-7) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
հուլիսի 23-ից 30-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 129634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134784
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.9, 255, 283.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524։
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման։
Հղումը՝ https://cutt.ly/HbKa7yt
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/):