Loading...

Ծառայությանը հայտարարում է ներքին մրցույթ Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատուի թափուր պաշտոնի համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է  ներքին մրցույթ՝  Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնում գլխավոր խորհրդատուի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-28.3-Գ/ԳԽ-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր խորհրդատուի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր խորհրդատուի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (դիմումի ձև),
  2.  անձնագիր, սոցիալական քարտ  և նույնականացման քարտ՝ պատճեններով,
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4.  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. բուժ.զննման տեղեկանքներ,
  7. 2 լուսանկար՝ 3.5 X 4.5 չափսի,
  8. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
սեպտեմբերի 23-ից 30-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝  ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83, 91, 92, 128, 130, 132, 153, 154, 156.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 24, 25, 26, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 102, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 141, 146, 153, 157, 163, 198, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279, 426, 431, 434, 435.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 27, 30, 31, 64, 65, 69, 155, 188, 195, 196, 360, 362, 363, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 388, 389, 391,
394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134784

ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 174, 344, 345, 345.1, 353.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.9, 255, 283.   Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847

 ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 68, 69, 73, 75, 99, 100, 101.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535

«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ, հոդված 47, 90, 99, 97, 100.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33, 34, 47.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 15-րդ, 13-րդ մաս.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926

ՀՀ կառավարության 07․08․2000թ․ «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին»  թիվ 436 որոշումը.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=7966

«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523

ՀՀ կառավարության 30․04․2020թ․ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 687 որոշում.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142351

ՀՀ կառավարության 19․03․2018թ․ «Դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանելու մասին» թիվ 350 որոշում.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141127

ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշում.

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886

Արդարադատության նախարարի 2018թ.  հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին»  N 346-Լ հրաման.

Հղումը՝ https://cutt.ly/HbKa7yt

10.09.2018թ․ «ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանը աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրաման.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126221:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/):