Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնում երկու փորձագետներ։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնում կատարողական վարույթների մուտքաքգրման ծրարավորման, ինչպես նաև արխիվացման աշխատանքների օպերատիվ, պատշաճ, օրենքին համապատասխան կազմակերպում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս։
3․ Փորձագետի պարտականությունները՝
- Ուսումնասիրել բաժնի պետի մակագրմանը ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին,
- իրականացնել Բաժնին վերաբերող փաստաթղթերի մուտքագրումը, ծրարավորումը, ելքագրումը, ինչպես նաև Բաժնի փաստաթղթաշրջանառությանն առնչվող գործառույթներ,
- մասնակցել ստացված կատարման ենթակա ակտերի, փաստաթղթերի բաշխման գործընթացին՝ ըստ վարույթն իրականացնող հարկադիր կատարողի,
- մասնակցել փաստաթղթերի պահպանման, հաշվառման, արխիվացման գործընթացին,
- կազմել Ծառայության արխիվից կատարողական վարույթների ստացման համար պահանջագրերը,
- իրականացնել կատարողական վարույթների վարման էլեկտրոնային շտեմարանում կատարողական վարույթների մուտքագրումը, խմբագրումը և արխիվացումը:
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն,
- համապատասխան օրենսդրության իմացություն,
- հայերեն լեզվի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ը։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16, հեռախոս՝ (060) 713-535 (ներքին՝ 12100):
7․ Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Դիմում՝ (ձևը կցվում է),
- Հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։
- Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
- Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
- Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://cesa.am):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։