Բջջային iOS և Android հավելվածներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արագ սպասարկման գրասենյակի միջոցով ապահովվում է Ծառայության վարչական շենք այցելած քաղաքացիների արագ և մատչելի սպասարկումը։
Ծառայությունների մատուցման մեկ պատուհանի սկզբունքով գործող արագ սպասարկման գրասենյակը դյուրացրել է քաղաքացու և Ծառայության միջև առավել մատչելի, հասանելի, թափանցիկ և արդյունավետ հաղորդակցության ապահովումը։
Ծառայության շահառուներն արագ սպասարկման գրասենյակի միջոցով կարող են․
Սպասարկման որակի բարձրացման և քաղաքացիների կուտակումները բացառելու նպատակով սպասարկման գրասենյակին կից գործում է #Քո_Արգելանքը արագ արձագանքման հատուկ խումբը, որի օգնությամբ օրենքով թույլատրելի դեպքերում, առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու, կարելի է ամբողջական տեղեկատվություն ստանալ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել առանձին խնդիրներ։
Քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկման համար հասանելի է նաև առցանց հերթագրման հավելվածը։ Այն կարելի է ներբեռնել iOS և Android համակարգերի միջոցով և Ծառայություն այցելելիս նախապես հերթագրվել հարմար աշխատանքային օրը և ժամին։
Բջջային iOS և Android հավելվածներ
Բջջային iOS և Android հավելվածներ