Loading...

2020-2023

Սերգեյ Մեղրյան

Սերգեյ Մեղրյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կենսագրություն

Ծննդյան վայրը և ամսաթիվը՝ 

Երևան, 09.02.1976թ.



Կրթություն

1982-1992թթ. Երևանի թիվ 150 միջնակարգ ռուսական դպրոց

1992-1997թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլ­տետ, Գերազանցության դիպլոմ

1997-2000թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Մասնագիտությունը՝ ԺԲ.00.03 – «Մասնավոր իրավունք»

Ուսումնասիրության հիմնական ոլորտը՝ քաղաքացիական իրավունք, առևտրային իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, քաղաքացիական դատավարություն

Ատենախոսության թեման՝ «Լիզինգի քաղաքացիաիրավական կարգավորումը»

Շնորհվել է իրավ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան (25.05.2000 թ.)



Վերապատրաստման ծրագրեր

1999թ. Միջազգային առևտրային իրավունք (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)

2000թ. Առևտրային վեճերի լուծումը Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)



Գիտակամ կոչում

2006թ.-ից դոցենտ, մասնագիտությունը՝ «Իրավագիտություն»



Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

1999-2004թթ. ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր

2000-2006թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ

2006-2007թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ

2007-2018թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ

2002-2007թթ. «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)

2002-2007թթ. «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)

2003-2004թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)

2014-2018թթ. Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)

2012-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը

2016-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, ապա նաև  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը

2015-2019թթ. Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում

2018-2019թթ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

2018թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ

16.03.2020-26․01․2023թ.  Գլխավոր հարկադիր կատարող

2023թ․  ՀՀ նախագահի ՆՀ-179-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր



Գիտական հետազոտությունների շրջանակ

Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական և վարչական դատավարություն, քաղաքացիական իրավունք



Մասնագիտական անդամակցություն

1998թ.-ից ՀՀ իրավաբանների միության անդամ

2015թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1957, կասեցված է)

2005-2018թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ

2015-2018թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ



Պետական պարգևներ

2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար



Հրատարակումներ

50-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ

Աշխատությունների ցանկը տե՜ս http://ysu.am/faculties/hy/Law/section/staff/person/Sergey-Meghryan