Ծննդյան վայրը և ամսաթիվը՝
ք․ Եղեգնաձոր, 10․03․1989թ․
Կրթություն
2006-2010թթ. Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ
2010-2011թթ․ Հայաստանի Ամերիկյան համալսարան, Իրավագիտության ոչ գիտական աստիճան շնորհող ծրագիր
2011-2013թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Իրավագիտության մագիստրոսի ծրագիր
Աշխատանքային գործունեություն
2011թ․-2012թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի իրավաբան
2012թ․-2014թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի Արտաքին կապերի բաժանմունքի առաջատար խորհրդատու
2014թ․ հունվարից-հունիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի արտաքին կապերի գլխավոր խորհրդատու
2014թ․-2015թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու
2015-2017թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի տեղակալ
2016-2025 թթ․ ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ
22․01․2025 թ․ մինչ օրս Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Վերապատրաստումներ
2012թ․ «Եվրամիության երկրներում հարկադիր կատարման համակարգերը» թեմայով վերապատրաստում
2016–2024թ․թ․ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն», վերապատրաստող
2018թ․ «Կատարողական վարույթի շրջանակներում առաջացող խնդիրների վերհանում և լուծման ուղիները» թեմայով նոտարների վերապատրաստման դասընթաց, դասընթացավար
Պարգևներ
Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով, «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալով, «Պատվավոր աշխատող» կրծքանշանով, հուշանվերներով և շնորհակալագրերով։
Այլ
2019-2024թթ․ Մասնակցություն Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի նիստերին
2021թ․ Դատական կատարողների Միջազգային միության կոնգրես, Դուբայ, ԱՄԷ
2022-2023 ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ
13․02․2020թ․ Արդարադատության նախարարի թիվ 13-Ա հրամանով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործման համար ձևավորված աշխատանքային խմբի անդամ
21․03․2023թ․ Արդարադատության նախարարի թիվ 143-Ա հրամանով՝ Կատարողական վարույթի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության իրավական հիմքերի կատարելագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ