1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Նրանք ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողներին։