Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020 թ. № 388 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 25.05.2020 թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցելու մրցույթ՝ կատարողական վարույթներով առգրավման ենթակա տրանսպորտային միջոցները Ծառայության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք շահագործելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, համապատասխան տեխնիկական միջոցների առկայությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն՝ Երևան քաղաքից և ՀՀ մարզերից տրանսպորտային միջոցների տեղափոխման 1 կիլոմետրի արժեքի վերաբերյալ: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 25․06․2020 թ․` ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 29․06․2020թ․` ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից կատարվող դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման ընթացքում առգրավման ենթակա տրանսպորտային միջոցների քարշակման ծառայությունների մատուցման պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ