Loading...
Գնումներ

Տեսալուսանկարահանման ծառայություններ մատուցելու մրցույթ

09.01.2024
Տեսալուսանկարահանման ծառայություններ մատուցելու մրցույթ

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)  հայտարարում է Ծառայության կողմից կազմակերպվող միջոցառումների, պաշտոնական, աշխատանքային հանդիպումների տեսալուսանկարահանման, նյութերի մոնտաժման, ինչպես նաև ձայնագրման, ինֆոգրաֆիկ, անիմացիոն հոլովակների պատրաստման ծառայություններ մատուցելու մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած  ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու որակյալ  տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ և մասնագիտական փորձ:

Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության տնտեսական բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 17.01.2024թ․, ժամը 10:00-ն, կամ զանգահարել 060-713-591 հեռախոսահամարով:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային  առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: