Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է Ծառայության կողմից կազմակերպվող միջոցառումների, պաշտոնական, աշխատանքային հանդիպումների լուսա- և տեսանկարահանման, նյութերի մոնտաժման, ինչպես նաև ձայնագրման, ինֆոգրաֆիկ, անիմացիոն հոլովակների պատրաստման ծառայություններ մատուցելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու որակյալ տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ և մասնագիտական փորձ:
Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության տնտեսական բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 20.01.2022թ․, ժամը 10:00-ն, կամ զանգահարել 060-713428 և 060-713591 հեռախոսահամարներով:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: