Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Քննարկվել են 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքային ցուցանիշները։
Տեսչական-վերուծական բաժնի պետ Վ․ Ենոքյանն ամփոփ ներկայացրել է Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, կատարողական վարույթների ցուցանիշները։
Քննարկվել են նաև բաժիններում համակարգված աշխատանքի կազմակերպմանն ուղղված հարցեր։ Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ արդյունքային ցուցանիշների բարձրացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։