Loading...
Պաշտոնական

Տեղի է ունեցել Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի նիստը

28.06.2021
Տեղի է ունեցել Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի նիստը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են Միության անդամ հանդիսացող տարբեր երկրների ներկայացուցիչներ։

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից առցանց նիստին մասնակցել են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերն առնչվել են հաշվետու ժամանակահատվածում Դատական կատարողների միջազգային միության գործունեության ամփոփմանը, Էլեկտրոնային կատարողական վարույթի մասին համաշխարհային օրենսգրքի նախագծի որոշ առանցքային հարցերի ներկայացմանը։

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է Դատական կատարողի միջազգային օրվա կապակցությամբ միության անդամ երկրների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ առանձնահատուկ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով նաև ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ ակտիվ արձագանքի և ներդրված ջանքերի համար։ Մարկ Շմիցն ընդգծել է, որ դատական կատարողի կերպարի և դերի հանրային ճիշտ ընկալում ձևավորելու տեսանկյունից նմանատիպ միջոցառումները կարևորագույն նշանակություն ունեն ։