Loading...
Գնումներ

Թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

19.04.2023
Թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.02.2023թ. թիվ 229 հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի  18.04.2023թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն  ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, սահմանված կարգով տրված թանկարժեք մետաղների և քարերի  շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք (աշխատակիցների քանակ և գնահատողների որակավորման փաստաթուղթ), ինչպես նաև գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև  19.05.2023թ. ժամը՝ 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 23.05.2023թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով թանկարժեք մետաղների և քարերի  գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: