ՀՀ Ներքին գործերի նախարար
Տիկին Արփինե Սարգսյանին
Հարգելի՛ տիկին Սարգսյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Իրականացնելով հասարակական կարգի պահպանման կարևորագույն առաքելությունը՝ Ձեր ղեկավարած կառույցը նշանակալի ներդրում ունի մեր երկրում իրավակարգի ամրապնդման, յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պետական պահպանության գործում։
Վստահ եմ՝ Ձեր հետևողականության, բարձր պատասխանատվության ու նվիրումի շնորհիվ իրականացվող բարեփոխումները նոր որակ են հաղորդելու Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգին՝ նպաստելով դրա առավել արդյունավետ և արդիական զարգացմանը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արդյունավետ ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Գլխավոր հարկադիր կատարող
Սիրո Ամիրխանյան