Loading...
Պաշտոնական

Սիրո Ամիրխանյանը Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնում ներկայացրել է նորանշանակ պետին

07.07.2026
Սիրո Ամիրխանյանը Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնում ներկայացրել է նորանշանակ պետին

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն աշխատանքային այց է կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին։

Այցի շրջանակում անցկացված խորհրդակցության ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակազմին ներկայացրել է Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Խաչատրյանին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Սիրո Ամիրխանյանը Սերժիկ Խաչատրյանին մաղթել է հաջողություն՝ վստահություն հայտնելով, որ իր հետևողականությամբ և փորձով կնպաստի բաժնի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանն ու Ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բաժնի ընթացիկ գործունեությանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև թափուր հաստիքների համալրմանն առնչվող հարցեր։