Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020թ. № 390 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 20․10․2021թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու համար համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքեր կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 22.11.2021թ., ժամը՝ 18:00֊ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 26.11.2020թ. ժամը՝ 16:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: