Loading...
Գնումներ

Շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ

17.07.2020
Շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020թ. № 390 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 13.07.2020թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)  հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու համար համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքեր կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը /ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները/: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 17․08․2020թ․՝ ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն  21․08․2020թ․՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային  առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ