Loading...
Գնումներ

Շարժական գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի վերաբերյալ

29.10.2024
Շարժական գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի վերաբերյալ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 27.09.2023թ. թիվ 978-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի  29.10.2024թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում շարժական գույքի  գնահատման ծառայություններ մատուցելու համար:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված շարժական գույքի արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք (աշխատակիցների քանակ և գնահատողների որակավորման փաստաթուղթ), ինչպես նաև գնային առաջարկ ըստ ներկայացված ձևաչափի։ Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև  28.11.2024թ. ժամը՝ 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 03.12.2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևանի քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով շարժական գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: