Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 27.09.2023թ. թիվ 978-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 13.01.2025թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակում շարժական գույքի գնահատման ծառայություններ մատուցելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված շարժական գույքի արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ և դրա ժամկետի մասին տեղեկություն, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, ներառյալ՝ տվյալ գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գնահատման ծրագրերի թիվը, գնահատողի գործունեության ընթացքում շահույթի առկայությունը, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին տեղեկանք, ներառյալ՝ գնահատողի աշխատանքային ժամերը, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորությունը, գնահատման պատվերի կատարման ամենակարճ ժամկետը, գնահատողի գնահատող աշխատողների թիվը, գնահատումն իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը, ինչպես նաև գնային առաջարկ` ըստ ներկայացված ձևաչափի։
Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի` «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին Ծառայության՝ քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 12.02.2025թ․ ժամը՝ 18:00-ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 17.02.2025թ. ժամը՝ 12:00-ին:
Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և լավագույն հայտ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևանի քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով շարժական գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: