Հայոց բանակի նվիրյա’լ զինվորներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ։
Հայոց բանակը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումն է, որի կայացման ճանապարհին հայ զինվորը, արժանավոր սպան իրենց ուժեղ կամքով ու վճռականությամբ, հայրենասիրությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ մշտապես հաստատել են հայ ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցումը։
Այսօր էլ՝ դաժան պատերազմից հետո, երբ բոլորիս մտքում թարմ է անդառնալի կորստի հիշողությունը, իսկ սրտում վերքը սպիացած չէ, մեր բանակը փորձում է մեջքն ուղղել ու առաջ շարժվել հայի անկոտրում ոգու շնորհիվ, հանուն հայրենիքի փրկության անձնվիրաբար զոհված հայորդիների վառ հիշատակի։
Ուզում եմ խոնարհումս հայտնել բոլոր մեր հերոսներին, նրանց հարազատներին։
Հավերժ փա’ռք մեր Հայոց բանակին
Սերգեյ Մեղրյան
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող