Loading...
Պաշտոնական

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

01.06.2022
Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Հարգելի՛ գործընկերներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ շահառուներ,

Շնորհավորում եմ բոլորիս երեխաներին իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Վաղվա արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու պարտականությունը այսօր ծնողներինս է։ Մենք՝ որպես ծնողներ, մեր երեխաների իրավունքների պաշտպանության լիարժեք իրացման երաշխավորն ենք։

Ցանկանում եմ, որ ծնող լինելու պատասխանատու գործում գերակա լինի երեխայի լավագույն շահով առաջնորդվելու բարձր գիտակցումը։

Կրկին շնորհավորելով մեր փոքրիկներին՝ մաղթում եմ  նրանց անհոգ մանկություն, խաղաղություն, սեր ու  ընտանեկան ջերմություն։

Սերգեյ Մեղրյան

Գլխավոր հարկադիր կատարող