Loading...
Պաշտոնական

Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

18.10.2021
Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Ատոմյան, 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։

Ձեր ղեկավարած կառույցն իր առանցքային դերն ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավակարգի օրինականության ապահովման գործում:

Վստահ եմ, որ Քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական և միտված մեր երկրում օրինականության հաստատմանն ու իրավական պետության հզորացմանը։

Հավոզված եմ՝ Ձեր հետևողական աշխատանքով կկարողանաք ապահովել ոչ միայն Ծառայության արդյունավետ աշխատանքը, այլև էլ ավելի բարձրացնել կառույցի նկատմամբ հանրային վստահությունը։

Վերստին շնորհավորելով քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                                                                                                                                             ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆ