Loading...
Պաշտոնական

Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման առթիվ

09.04.2021
Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման առթիվ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Հարգելի՛ պարոն Վարդազարյան, 

Խորհրդի հարգարժա՛ն անդամներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության, դատավորների անկախության ապահովման և  հեղինակության բարձրացման գործում անգնահատելի է Բարձրագույն դատական խորհրդի դերը։

Մաղթում եմ, որ այդ պատասխանատու ճանապարհին Ձեր գործառույթներն իրականացնելիս հեշտությամբ հաղթահարեք ցանկացած մարտահրավեր՝ նպաստելով մեր երկրում անկախ, անկողմնակալ, արդյունավետ դատական իշխանության զարգացմանը և բնականոն գործունեությանը։

Կրկին շնորհավորելով օրվա խորհրդի կապակցությամբ՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր երկրի բարօրության, իրավունքի գերակայության ապահովման և իրավական պետության կայացման։

Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան