Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցնե՛ր,
Հիրավի, մեզնից յուրաքանչյուրի համար Ամանորը և Սուրբ Ծնունդը հույսի, երազանքների, նոր հորիզոններ նվաճելու և նորովի առաջ շարժվելու, նոր ծրագրեր կյանքի կոչելու ստեղծագործ շրջան է, անցնող տարվա ձեռքբերումներն ու ձախողումները հանրագումարի բերելու, դրանք ամփոփելու և վերարժևորելու ճիշտ ժամանակը։
Անցնող տարին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման տարի էր, որոնք շարունակական կլինեն 2022 թվականին ևս։
Թող որ գալիք 2022 թվականը մեր երկրին անխախտ խաղաղություն բերի, մեր զինվորի քունը խաղաղ լինի, մեր ընտանիքներում թևածի սերն ու ջերմությունը, հաջողությունը, հոգեկան և ֆիզիկական առողջությունը։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Սերգեյ Մեղրյան
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող