Loading...
Գնումներ

Պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ

23.06.2020
Պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 22.05.2020թ. № 417 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 22.06.2020թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)  վարչական շենքում գտնվող (ք. Երևան, Հալաբյան 41ա) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու նպատակով Ծառայությանն անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն  իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում առկա անձնական տվյալների պաշտպանությունը,  վերոնշյալ գործառույթն իրականացնելու համար՝ նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 23.07.2020թ.՝ ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 27.07.2020թ.՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ