Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 27.12.2022թ. № 996 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 11.01.2023թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքում գտնվող (ք. Երևան, Հալաբյան 41ա) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու նպատակով Ծառայությանը անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն իրավաբանական անձինք, որոնք հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանությունը, վերը նշված գործառույթն իրականացնելու համար ունեն նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 13․02․2023թ․՝ ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 16․02․2023թ․՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: