Loading...
Գնումներ

Պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթ

07.06.2024
Պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 234 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 07.06.2024թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)  վարչական շենքում գտնվող (ք. Երևան, Հալաբյան 41ա) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու նպատակով Ծառայությանը անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն  իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանությունը,  վերը նշված գործառույթն իրականացնելու համար ունեն նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 08072024թ՝ ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 11072024թ՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: