Loading...
Գնումներ

Ոսկյա իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի

01.11.2024
Ոսկյա իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ  մատուցելու մրցույթի

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.02.2023թ. թիվ 229 հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի 31.10.2024թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակում ոսկյա իրերի,  թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն  ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված ոսկյա իրերի,  թանկարժեք մետաղների և քարերի  շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք (աշխատակիցների քանակ և գնահատողների որակավորման փաստաթուղթ), ինչպես նաև գնային առաջարկ՝ ըստ ներկայացված ձևաչափի: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև  02.12.2024թ. ժամը՝ 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 05.12.2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթների շրջանակում ոսկյա իրերի,  թանկարժեք մետաղների և քարերի  գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: