Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.02.2023թ. թիվ 229 հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի 13.01.2025թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակում ոսկյա իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ և դրա ժամկետի մասին տեղեկություն, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, ներառյալ՝ տվյալ գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գնահատման ծրագրերի թիվը, գնահատողի գործունեության ընթացքում շահույթի առկայությունը, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին տեղեկանք, ներառյալ՝ գնահատողի աշխատանքային ժամերը, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորությունը, գնահատման պատվերի կատարման ամենակարճ ժամկետը, գնահատողի գնահատող աշխատողների թիվը, ինչպես նաև գնային առաջարկ` ըստ ներկայացված ձևաչափի։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 12.02.2025թ. ժամը՝ 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 17.02.2025թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթների շրջանակում ոսկյա իրերի, թանկարժեք մետաղների և քարերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: