Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020թ. № 389 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 16.09.2020թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության` Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 18.10.2021թ.` ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 21.10.2021թ.` ժամը 17:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով ոսկյա իրերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: