Loading...
Գնումներ

Ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

16.02.2022
Ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020թ. № 389 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի  15.02.2022թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ’ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի էպատճեն, սահմանված կարգով տրված՝ ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև  18.03.2022թ. ժամը՝ 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 23.03.2022թ. ժամը՝ 11:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով ոսկյա իրերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: