Loading...
Պաշտոնական

Ներկայացվել են Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալները

06.02.2023
Ներկայացվել են Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալները

ԱՆ նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն այսօր Ծառայության ղեկավար կազմին են ներկայացրել նորանշանակ տեղակալներ Վահե Մովսիսյանին և Հրանտ Աբազյանին։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ փոխնախարարը նշել է, որ նրանցից սպասելիքները մեծ են, և հարկադիր կատարման ոլորտում նրանց երկարամյա փորձը, ներուժը կներդնեն Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում։

Գլխավոր հարկադիր կատարողը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ կարևորել նրանց փորձը հարկադիր կատարման ոլորտում, անցած ճանապարհը, դրսևորած վարքագիծը և հույս հայտնել, որ վերջիններիս ամրակցված բաժինների համակարգումը կիրականացնեն ըստ պատշաճի՝ ապահովելով արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

Հանդիպման ավարտին Արսեն Մնացականյանը Ծառայության ղեկավար կազմի,  կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ծառայության ղեկավարի կողմից առանձնահատուկ շեշտվել է արձանագրված արդյունքների աճողական ցուցանիշների ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի ապահովումը։

Տրվել են հանձնարարականներ՝ գույքագրելու բաժիններում առկա խնդիրները և դրանց լուծման, աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ ներկայացնելու առաջարկներ։