Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ այսուհետ ալիմենտային վճարումները կարող եք կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։
Վճարումները կարող եք կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների։
Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության։