Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին։ Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի ուղեկցությամբ Նախարարը շրջայց է կատարել վերանորոգված շենքում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։ Գրիգոր Մինասյանին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսակցությունների նոր կահավորված սենյակը, որտեղ կազմակերպվում են շահառուների հանդիպումներն իրենց երեխաների հետ:
Նախարարին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։ Դրանք սպասարկելու են ՀԿԱԾ Գեղարքունիքի և Տավուշի, ինչպես նաև Սյունիքի մարզային բաժինները։
Շրջայցի ավարտին Արդարադատության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայությունների ղեկավարների հետ։