Loading...
Պաշտոնական

Մեկնարկել են հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացները

12.07.2021
Մեկնարկել են հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում միատեսակ աշխատանքային պրակտիկա ձևավորելու և կատարողական վարույթների շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել են հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացները։

Բանախոսներ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը,Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը, Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Բարսեղ Ներկարարյանը երկամսյա դասընթացների ժամանակ կանդրադառնան ՄԻՊ հետ համագործակցությամբ մշակված «Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի իրականացման» ուղեցույցի հիմնադրույթներին, ինչպես նաև «Հարկադիր կատարողի կողմից գույքագրում իրականացնելու» ուղեցույցով սահմանված գույքագրման գործընթացի կանոնակարգմանը, միատեսակ չափանիշների կիրառմանն ու  իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն առնչվող հարցերին։

Դասընթացներին կմասնակցեն Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների բոլոր հարկադիր կատարողները։