Loading...
Պաշտոնական

Կարևոր տեղեկացում (COVID19, թարմացվող)

27.07.2020
Կարևոր տեղեկացում (COVID19, թարմացվող)

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

1.Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-3
2.Աջափնյակ և Դավթաշեն բաժին-2
3.Էրեբունի-Նուբարաշեն բաժին-3

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:

Ծառայությունը շարունակում է Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Լինենք առողջ: