Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Թեժ գծի և Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։
Այսուհետ կգործեն Ծառայության Թեժ գծի ????????-???????? և Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի ????????-???????? կարճ հեռախոսահամարները։
Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։ Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:
Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել Ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝
- պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
- զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
- դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։
Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել
????????-???????? հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն
[email protected] էլեկտրոնային փոստին։
Հորդորում ենք Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել բացառապես հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար․
- կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման,
- կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման,
- անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու,
- բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման, աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը վերանայելու,
- բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու,
- հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։
-
Ծառայության Թեժ գծին և Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես
www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։