Loading...
Գնումներ

Իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ

27.08.2025
Իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41 ա շենք, այսուհետ՝ Կազմակերպիչ) հայտարարում է մրցույթ` իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատում իրականացնող և փորձագիտական եզրակացություն տրամադրող լիցենզավորված անձանց ընտրության վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, որոնք ունեն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատում իրականացնելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու իրավունք։

Հայտը պետք է ներառի դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատման և փորձագիտական եզրակացություն տրամադրելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ (լիազոր մարմնի կողմից հաշվառված), իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա շենք հասցեով, 26092025թ ժամը՝18։00։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտերը կբացվեն 30092025թ ժամը՝15:00։

Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:

Մրցույթում հաղթող կճանաչվի Կազմակերպչի կողմից ներկայացված պայմաններին համապատասխան լավագույն հայտ ներկայացրած  մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով իրավաբանական անձանց բաժնետոմսերի գնահատում իրականացնելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու ծառայությունների մատուցման պայմանագիր: