Loading...
Գնումներ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20.01.2026
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41 ա շենք, այսուհետ՝ Կազմակերպիչ) հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական անձանց բաժնեմասերի արժեքի գնահատում իրականացնող և փորձագիտական եզրակացություն տրամադրող լիցենզավորված անձանց ընտրության վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, որոնք ունեն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց բաժնեմասերի արժեքի գնահատում իրականացնելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու իրավունք։

Հայտը պետք է ներառի դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձանց բաժնեմասերի արժեքի գնահատման և փորձագիտական եզրակացություն տրամադրելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ (լիազոր մարմնի կողմից հաշվառված), իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա շենք հասցեով, մինչև  19022026թ ժամը՝ 18։00։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտերը կբացվեն 23022026թ ժամը՝ 12:00։

Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:

Մրցույթում հաղթող կճանաչվի Կազմակերպչի կողմից ներկայացված պայմաններին համապատասխան լավագույն հայտ ներկայացրած  մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով իրավաբանական անձանց բաժնեմասերի արժեքի գնահատում իրականացնելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու ծառայությունների մատուցման պայմանագիր: